Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նոր ուղիներ` հայ-վրացական կրթական համագործակցության

Նոր ուղիներ` հայ-վրացական կրթական համագործակցության
09.09.2016 | 18:20

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Վրաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` նախարարը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում բարեկամ Վրաստանի հետ մեր հարաբերությունները զարգացման նոր մակարդակ կարձանագրեն:


Վրաստանի հետ մեր բարեկամական հարաբերությունները ոչ միայն աշխարհագրական դիրքով է պայմանավորված, այլ դարերի ընթացքում մեր երկու ժողովուրդների համատեղ պատմական ընթացքով, որն իր արտացոլում է գտել նաև կրթության ոլորտում,-նշել է Լևոն Մկրտչյանը: Նախարարը հարևան Վրաստանի հետ հարաբերություններում կարևորել է ընդհանուր կրթական տարածքում գործունեության ակտիվացումն ու հույս հայտնել, որ առաջիկայում նոր ուղիներ կմշակվեն համատեղ ծրագրեր իրականցնելու համար:
Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Գիորգի Սագանելիձեն կարևորել է մեր երկու երկրների հարաբերությունների դինամիկ զարգացման գործում կրթության դերը:


Կրթության համակարգում երկու երկրների հետագա համագործակցության ուղիները քննարկելու նպատակով առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսվում է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի պաշտոնական այցը Վրաստան: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև այդ այցի հետ կապված կազմակերպչական հարցեր:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Վրաստանում գործող հայկական դպրոցների ուսուցիչների վերապատրաստմանը, տեղեկատվության փոխանակմանը, միջբուհական համագործակցությանը, դասագրքերին, օտար լեզուների խորացված ուսուցման, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմանը վերաբերվող հարցերին:

Դիտվել է՝ 2160

Մեկնաբանություններ